Թրամփը ժամանել է Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազա. Bloomberg

09:51, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել Է Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազա: Այդ մասին,իինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահն առաջին տիկնոջ հետ միասին դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով ժամանել Էր Բաղդադից արեւմուտք գտնվող Այն ալ Ասադ ռազմաօդային հենակայան եւ շուրջ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ: Գլխավոր հրամանատարը նաեւ հանդիպել Է Իրաքում ԱՄՆ- դեսպանի, ինչպես նաեւ հրամանատարական կազմի հետ: Հանդիպումների ընթացքում Թրամփը պարզաբանել Է, որ ինքն Իրաքից զորքերը դուրս բերելու պլաններ չունի:

Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը սեպտեմբերին հայտնել Էր, որ մինչեւ 2020 թվականը ԱՄՆ-ը շուրջ 1,5 հազար զինվորից բաղկացած լրացուցիչ զորակազմ կտեղաբաշխի Գերմանիայում:

Ռամշտայն ավիաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակայանն Է Գերմանիայի տարածքում եւ Եվրոպայում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի կենտրոնակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am