Ովքեր կփորձեն որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի. Նիկոլ Փաշինյան

14:03, 26 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականին գրացվել է սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Կարևոր է նաեւ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության»,- գրել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am