ՀՀ նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը մեկ օրով կդադարեցվի՝ տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված

12:10, 25 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Կայքի հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
 


© 2009 ARMENPRESS.am