Մեթիսն ստորագրել Է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը. Fox News

09:56, 24 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ստորագրել Է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի մի պաշտոնյայի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը AFP-ին տված հարցազրույցում հավաստել Է, որ հրամանագիրն ստորագրված Է:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի եւ արաբական այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը նրանց միակ նպատակն Էր:
Դրանից շատ չանցած Ջեյմս Մեթիսը հրաժարական տվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնից: Նա հրապարակեց մի նամակ, որում ասված Է հանգուցային հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
Նախօրյակին Թրամփը հայտարարել Է, որ 2019 թվականից պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա Պենտագոնի ներկայիս փոխղեկավար Պատրիկ Շանահանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am