Մանուէլ Պետրոսյանը պարտվեց Վասիլի Իվանչուկին
09:52, 22 Դեկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը պարտություն կրեց իսպանական մրցաշարի 8-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերթական տուրում մրցում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի` Վասիլի Իվանչուկի հետ: Պետրոսյանը պարտվեց այս տուրում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Վահե Բաղդասարյանը` պարտվեց:
Այժմ Պետրոսյանը առաջատարից հետ է միայն կես միավորով և ունի 6 միավոր:
© 2009 ARMENPRESS.am