«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Օզիլից

12:05, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել է Մեսութ Օզիլի ծառայություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Independent-ը:  Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործները» պատրաստվում են քննարկել Օզիլին վաճառելու տարբերակը: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ  Էմերին  գոհ չէ Օզիլից, նրա կատարած աշխատանքից:

Օզիլը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 2013 թվականին «Ռեալ»-ից:


© 2009 ARMENPRESS.am