Չեխիայի ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 13-ի. Reuters

11:32, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 մարդ Է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր հինգ զոհվածների մասին, ութ հոգի անհայտ կորած Էր համարվում, տասը ածխահատներ վնասվածքներ են ստացել: Տուժածների մեծամասնությունը Լեհաստանի քաղաքացիներ են:

Եվս ութ հանքագործներ անհայտ կորած են համարվում: Ածխահանքում աշխատում են փրկարարները, որոնք հավաքում են փլատակները, որոնց տակ կարող են տուժածներ լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am