ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը համաձայնեց 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի համար

09:51, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 20-ին ընդունել Է բանաձեւի նախագիծ մինչեւ 2019 թվականի փետրվարի 8-ը ֆեդերալ կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարաձգման մասին՝ դրանում ներառելով 5,7 միլիարդ դոլարի չափով ծախսեր Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման համար: Քվեարկության հեռարձակումը կատարվել Է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւի պաշտպանությամբ հանդես Է եկել 217 կոնգրեսական, 185-ը դեմ Է արտահայտվել: Այժմ օրինագիծը ներկայացվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանը, որն ավելի վաղ նույնպես ընդունել Է համանման բանաձեւ, բայց առանց այնտեղ արգելապատի համար պահանջվող ծախսերի ներառման: Սպասվում Է, որ Սենատն օրինագծի քննարկմանը ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով կեսօրից հետո (Երեւանի ժամանակով երեկոյան):

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտնել են, որ Թրամփը չի ստորագրի բանաձեւի նախագիծը, եթե դրանում նախատեսված չլինի պարսպի կառուցման համար միջոցների հատկացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am