Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող է լինում

09:46, 21 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter ցանցի իր Էջում:

«(Պաշտոնաթող) գեներալ Ջիմ Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին՝ իմ վարչակազմում որպես պաշպտանության նախարար ծառայելով վերջին երկու տարում»,- գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը: «Ջիմի պաշտոնավարման ընթացքում ձեռք Է բերվել հսկայական առաջընթաց, հատկապես (ԱՄՆ-ի զինված ուժերի կարիքների համար) նոր մարտական տեխնիկայի գնման առումով»,- նշել Է նա:

«Գեներալ Մեթիսն ինձ հսկայական օգնություն ցուցաբերեց այն բանում, որ ապահովվի դաշնակիցների ու այլ երկրների կողմից ռազմական պարտավորությունների իրենց բաժնի վճարումը»,- ընդգծել Է նախագահը:«Պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը կառաջադրվի մոտ ժամանկներս»,- հավելել Է Թրամփը:

Reuters գործակալության տվյալներով, որը հղում Է անում Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի, Պենտագոնի ղեկավարը պաշտոնը թողնելու իր որոշման մասին ԱՄՆ-ի նախագահին հայտարարել Է դեկտեմբերի 20-ին նրա հետ կայացած հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am