Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել

17:30, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Հանրային ռադիոյից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պահանջում էին Մարկ Գրիգորյանի հրաժարականը, երկու օր առաջ տարածվել էր գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականի հունիսին:


© 2009 ARMENPRESS.am