Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը նշել է, որ Անին եղել է հայոց Բագրատունյաց արքաների մայրաքաղաքը

17:21, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայոց պատմական մայրաքաղաք Անիի վերաբերյալ նյութ է հրապարակել, որում նշվել է նաև, որ Անին 961-1045թթ. եղել է հայոց Բագրատունյաց արքաների մայրաքաղաքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չնայած Անիի հայոց մայրաքաղաք լինելու հանգամանքը նշելուն, հոդվածում այն ներկայացվում է որպես համընդհանուր պատմամշակութային ժառանգություն:

Հոդվածը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրում Անիի տուրիստական նշանակության վրա:

 


© 2009 ARMENPRESS.am