«Իմ քայլը» դաշինքի խորհրդարան անցած ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն

17:01, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 19-ին, ժամը 19։30-ին բավականին մեծ կազմով հանդիպում է անցկացնելու Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը չմանրամասնեց, թե ինչ հարց է քննարկվելու այդ հանդիպմանը: Հարցին՝ արդյոք քննարկվելու է, թե ով է գնալու օրենսդիր, ով գործադիր մարմին, Սիմոնյանն ասաց՝ չի կարծում:

«Դա պարզապես հանդիպում է խորհրդարան անցած ներկայացուցիչների հետ՝ բավականին մեծ կազմով»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 ուժ. «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ԲՀԿ-ն՝ 8.27%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը:


© 2009 ARMENPRESS.am