Հռոմի պապը հորդորել Է Սուրբ Ծնունդը չվերածել «պերճաշուք իրադարձության»

16:42, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չԷ, եւ հորդորել Է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vatican News առցանց-պորտալը:

Դեկտեմբերի 19-ին կայացած ընդհանուր ունկնդրության ընթացքում նա ասել Է, թե «գովազդը մեզ ասում Է միմյանց ավելի ու ավելի շատ նոր ընծաներ նվիրել»: «Բայց ո՞րն Է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում Է մեզանից»,-հավելել Է քահանայապետը: Նրա խոսքով՝ «Սուրբ Ծնունդի խորհուրդն այն Է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»: «Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության»,-նշել Է Հռոմի պապը: Նա նաեւ հիշեցրել Է տոնի պատմությունը եւ երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթել բոլորին: Եվրոպական երկրների մեծ մասում Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են լույս դեկտեմբերի 25-ի գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am