Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են միջպետական ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ

14:44, 19 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին գրանցված տեղումների եւ բքի պատճառով շարունակում է փակ կամ դժվարանցանելի մնալ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, անցած գիշեր կրկին ձյուն է տեղացել Վարդենյաց լեռնանցքում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել տրանսպորտային երթեւեկության համար: Ճանապարհաշինարարները մաքրման եւ մշակման աշխատանքները ձեռնարկել են դեկտեմբերի 19-ի առավոտից:
«Հիմնականում դժվարանցանելի է Գեղարքունիք-Վայոց Ձոր սահմանաբաժանի մոտ 300 գծամետր հատվածը, որտեղ հաստ շերտով մերկասառույց է ձեւավորվել: Ճանապարհաշինարարները ձեռնարկել են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ժամը 14-ից հետո ճանապարհն ամբողջովին կլինի բաց եւ երթեւեկելի»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am