ԵՄ-ն համաձայնեցրեց կենցաղային պլաստիկի օգտագործումն արգելող փաստաթուղը. n-tv

13:44, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դեկտեմբերի 19-ին համաձայնեցրել Է պլաստիկից կենցաղային արտադրանքի, այդ թվում ձողիկների, ափսեների եւ բաժակների օգտագործման արգելքի դիրկետիվի դրույթները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսն», այս մասին հաղորդել Է n-tv հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սպասվում Է, որ պոլիմերներից արտադրանքի օգտագործման դադարեցման նախաձեռնությունը կիրագործվի երկու տարվա ընթացքում, արգելքը կվերաբերի այն ապրանքներին, որոնց համար ավելի բնապահպանական այլընտրանք կա: Նշվում Է, որ ձեռնարկված միջոցները կօգնեն մինչեւ 2030 թվականը խուսափելու շրջակա միջավայրին շուրջ 22 միլիարդ եվրո գումարի վնասից:

Ըստ որում Եվրահանձնաժողովում նշել են, որ մտադիր չեն արգելել պլաստիկե շշերի արտադրությունը, բայց ցանկանում են երաշխավորել դրանց առավելագույն վերամշակումը:

Ինչպես նշել Է Spiegel Online հրատարակությունը, տարեկան Եվրամիությունում արտադրվում են 26 միլիոն տոննա պլաստիկե մնացուկներ. վերամշակման Է ենթարկվում դրանց 30 տոկոսից պակաս մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am