Ջորջ Լուկասը ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնին է դարձել Forbes հանդեսի վարկածով

11:29, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր եւ «Աստղային պատերազմներ» կինոսագայի ստեղծող Ջորջ Լուկասը 2018 թվականի ամենահարուստ ամերիկացի հայտնին Է դարձել Forbes հանդեսի վարկածով: Ցուցակը հրապարակված Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Forbes-ը 74-ամյա Լուկասի կարողությունը գնահատել Է 5,4 մլրդ դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որի դրամագլուխը հասել Է 3,7 մլրդ դոլարի: Երրորդ տեղը բաժին Է ընկել հեռուստահողորդավարուհի Օփրա Ուինֆրիին (2,8 մլրդ դոլար):

Նրան հաջորդում Է նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1,7 մլրդ դոլար): Ցուցակի հինգերորդ հորիզոնականը կիսել են ֆոտոմոդել, ռեալիթի շոուի եւ Kylie Cosmetics կոսմետիկական ընկերության հիմնադիր Քայլի Ջենները եւ ռեփեր Ջեյ-Զին, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը հասնում Է 900 մլն դոլարի: Նրանց հաջորդում Է իլյուզիոնիստ Դեւիդ Քոփերֆիլդը (875 մլն դոլար):

Ութերորդ դիրքը պատկանում Է ռեփեր Դիդիին (825 մլն դոլար): Վարկանիշը եզրափակում են գոլֆիստ Թայգեր Վուդսը եւ գրող Ջեյմս Փաթերսոնը: Նրանցից յուրաքանչյուրի կապիտալը գնահատվում Է 800 մլն դոլար: 2018 թվականի վարկանիշի տասը մասնակիցների կարողության ընդհանուր գումարը կազմում Է 18,7 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Ինչպես նշում Է Forbes-ը, ամերիկացի ամենահարուստ հայտնիների ցուցակում կարող են հայտնվել «ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք հարստացել են իրենց փառքի շնորհիվ, այլ ոչ թե հայտնի են դարձել իրենց հարստությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am