Դամասկոսը զարդարել են ամանորյա լուսաշղթաներով

11:24, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը զարդարել են տոնական լույսերն ու ամանորյա տոնածառները: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ տեսք ունի տոնականորեն զարդարված քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկարամյա արյունահեղությունից հետո սիրիացիներն զբոսնում են քաղաքում եւ այցելում Սուրբծննդյան շուկաներ:

Սիրիայի մայրաքաղաքի քրիստոնյաներով բնակեցված շրջանում տեղի են ունենում եկեղեցական ծիսակատարություններ: Ըստ տարբեր գնահատումների՝ սիրիացիների 6-ից մինչեւ 10 տոկոսը քրիստոնյաներ են:


© 2009 ARMENPRESS.am