ԱՄՆ-ում հրազենի պատճառով մահացության մակարդակը հասել Է 50-ամյա առավելագույնին

10:51, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ամյա առավելագույնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հայտնել Է New York Times-ը:

2017 թվականին զոհվածների թիվը կազմել Է 39 հազար 773 կամ 12՝ 100 հազար մարդու հաշվով: Բացարձակ արտահայտությամբ 2016 թվականի համեմատությամբ թիվը մեծացել Է հազարով կամ 0,2-ով յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով:

Նշվում Է, որ ցուցանիշն աճում Է արդեն երրորդ տարին անընդմեջ, մինչ այդ ցուցանիշը կայուն Էր մնում 2000-ականների եւ այս տասնամյակի առաջին կեսի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am