Մեր պետականության կայացման հուսալի վավերագրողը. Արտակ Զեյնալյանը շնորհավորել է «Արմենպրես»-ի 100-ամյակը

15:57, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. 

«Արմենպրես» լրատվական գործակալության ներկա ու նախկին հարգելի՛ աշխատակիցներ, կամ, ինչպես ընդունված է ասել,  սիրելի՛ արմենպրեսականներ,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյա հոբելյանի առթիվ:

1918 թվականից «Արմենպրես»-ը դարձել է մեր պետականության կայացման բոլոր ժամանակների հուսալի վավերագրողն ու լրատվության վստահելի աղբյուրը: Մեկդարյա գործունեության ընթացքում, քայլելով ժամանակի հետ, մշտապես հանդես գալով նոր ու մնայուն  նախագծերով, «Արմենպրես»-ը պահպանել է հանրությանն օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկություն  հաղորդելու սկզբունքը:

Կրկին շնորհավորում եմ հիմնադրման հոբելյանի առթիվ և մաղթում, որ «Արմենպրես»-ն առաջիկա մի քանի տասնյակ տարիների ընթացքում ևս շարունակի լինել լրագրողական էթիկայի պահպանման ու անաչառ տեղեկություն հաղորդելու առաջամարտիկը»:


© 2009 ARMENPRESS.am