Լրատվամիջոցի 100-ամյա գոյությունն ինքնին գնահատական է, որակ և չափանիշ. Tert.am-ը շնորհավորել է «Արմենպրես»-ին

15:05, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tert.am լրատվական կայքի անձնակազմը շնորհավորել  է «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝  հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: 

«Լրատվամիջոցի 100-ամյա գոյությունն ինքնին գնահատական է, որակ է, չափանիշ է:  

Մեր գործընկերներին ցանկանում ենք նորանոր 100-ամյակներ՝ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին լինելու, ժամանակի պահանջներին համապատասխանելու անկեղծ մաղթանքով»,- ասված է կայքի շնորհավորական ուղերձում:


© 2009 ARMENPRESS.am