Դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն Թորոսյան

14:34, 18 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ։


© 2009 ARMENPRESS.am