Կյանքի 93-րդ տարում մահացել Է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին

12:20, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 93-րդ տարում դեկտեմբերի 18-ին մահացել Է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Kathmandu Post տեղական թերթը՝ վկայակոչելով վարչապետի ընտանիքի մի աղբյուր:

Հրատարակության տվյալներով՝ քաղաքական գործիչը մահացել Է Նեպալի մայրաղաքաք Կատմանդուի իր նստավայրում: Գիրին տառապում Էր լյարդի քաղցկեղից: Գիրին երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1960 թվականի թագավորական հեղաշրջումից հետո՝ դառնալով առաջին չինովնիկը այդ պաշտոնում: Այնուհետեւ նա երկու ժամկետ պաշտոնավարել Է որպես երկրի նախարարների խորհրդի նախագահ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am