Հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

11:12, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնականհաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` ՍուրբԾննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն2019թ. հունվարի 8-ից»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am