Թբիլիսիի ամանորյա գլխավոր տոնածառը տեղափոխվում Է Առաջին հանրապետության հրապարակ

10:11, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեի որոշմամբ Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն այս տարի կտեղադրվի ոչ թե Ռուսթավելիի պողոտայում, այլ Առաջին հանրապետության հրապարակում:

Քաղաքապետարանում վստահ են, որ այդ հրապարակը կդառնա ամանորյա տոնածառի տեղադրման ավանդական վայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Կալաձեն բոլոր ցանկացողներին հրավիրել Է դեկտեմբերի 22-ին գալ հրապարակ՝ տեսնելու, թե ինչպես են վառելու գլխավոր եղեւնու լույսերը: Դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 7-ը Առաջին հանրապետության հրապարակում գործելու Է «Ամանօրյա ավանը»: Այստեղ կանցկացվի տոնական մի քանի միջոցառում, այդ թվում՝ գալա-համերգ:




© 2009 ARMENPRESS.am