Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:25, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

ՆԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ս.թ. հոկտեմբերի 31-ին հայտարարված մրցույթի մասնակցության հայտերը:

Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և վարժարանի զարգացման վերաբերյալ գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուների ծրագրերը` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել Գեղամ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու և գործադիր տնօրենի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am