Ավստրալիայում «Հարսանեկան տորթ» ժայռը կցանկապատեն սելֆիի սիրահարներից

14:35, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավազաքարե արտասովոր ժայռը, որը «Հարսանեկան տորթ» Է կոչվել գրեթե իդեալական ուղղանկյուն ձեւի համար, կցանկապատեն: Դա արվելու Է սելֆիի սիրահարների մուտքը սահմանափակելու համար, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ մոտ գնալով եզրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Sun-ը:

Ժայրի մոտ այժմ մեկուկեսմետրանոց ցանկապատ Է կանգնեցված, որն իշխանությունները որոշել են փոխել նորով՝ ավելի ամուրով: Այդ միջոցը հարկադրական Է ապարի փլուզման սպառնալիքի պայմաններում, որի պատճառը ողոողամաշումն Է, ինչպես նաեւ սելֆիի սիրահարների անզգույշ պահվածքը:

«Մենք ցանկապատ կկանգնեցնեք, որի վրա բարձրանալն ավելի բարդ կլինի, քան գոյություն ունեցողի վրա»,- հայտարարել Է ազգային բնայգու ներկայացուցիչը, որի տարածքում Է գտնվում ժայռը:

Նաեւ իշխանությունները որոշում են ընդունել 3300 ավստարալական դոլարի չափով տուգանք սահմանել ժայռի վրա ներթափանցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիան:


© 2009 ARMENPRESS.am