Կոլումբիայում առնվազն 13 մարդ Է տուժել գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից. Blu Radio

12:35, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայում առնվազն 13 մարդ Է տուժել Կորդովա հյուսիսային նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հայտնել Է Blu Radio տեղական ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ պայթյուցիկ սարքը նետվել Է գիշերային ակումբ, որտեղ ֆուտբոլի հարյուրավոր երկրպագուներ դիտում Էին երկրի գավաթի եզրափակիչ մրցախաղը: Նշվում Է, որ երեք մարդ ծանր վիճակում Է: Միջադեպի այլ մանրամասներ չեն բերվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am