Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել Խանտի-Մանսիսկ քաղաքում

10:26, 16 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն մեկը մեդալ նվաճեց Խանտի-Մանսիսկի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Խանտի-Մանսիսկում Հայաստանը հանդես էր գալիս 5 մարզիկով:


© 2009 ARMENPRESS.am