Անատոլի Պիսկովեցը ՝ «Լոկոմոտիվի» նոր գլխավոր մարզիչ

15:46, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կմարզի Անատոլի Պիսկովեցը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից:  70-ամյա ուկրաինացի մասնագետն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկի»-ն, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլի»-ը։
1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։
2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտեր»-ում՝որպես գլխավոր մարզիչ։
Անատոլի Պիսկովեցի վերջին ակումբը եղել է «Գագրան»։ Այս ակումբի հետ նա նվաճել է Վրաստանի Գավաթը և դարձել է Վրաստանի Առաջին խմբի հաղթող։
«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։

 


© 2009 ARMENPRESS.am