Դեկտեմբերի 17-ին սպասվող իրադարձությունները

09:30, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա կամփոփի նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքները:

Իրանագետ Արմեն Իսրայելյանն ու քաղաքագետ Լիանա Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում կանդրադառնան 2018-ին ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը և Իրանի միջուկային գործարքի շուրջ զարգացումներին:

Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների, Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին հրավիրված ասուլիսում կխոսի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Միգրացիայի ոլորտում անցկացվող «Ճամպրուկ 2018» ամենամյա  լրագրողական մրցույթն ամփոփում է արդյունքները: Այսօր նախատեսված է մրցանակաբաշխության արարողությունը:

Լրագրողների հետ կհանդիպեն «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամներ Լուսինե Հարոյանը և Հայկ Փայտյանը: Նրանք իրենց դիտարկումները կներկայացնեն հետընտրական զարգացումներից:

Մարզական անցուդարձից: Ջրացատկի Հայաստանի հավաքականը կամփոփի ընթացիկ  տարվա արդյունքները, կանդրադառնա առաջիկա անելիքներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am