Արցախի ԱԺ-ի «Վերածնունդ» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

17:37, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի  նախագծի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, դատախազության ներկայացուցիչ Կարեն Գաբրիելյանը և փաստաբաններ:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում առաջարկվել է նախագծի մեջ առաջարկվող գաղափարներին անդրադառնալ ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ընդունելուց հետո:


© 2009 ARMENPRESS.am