Ջանեթ Ջեքսոնը, Radiohead եւ The Cure խմբերը կընդգրկվեն ռոք-ն-ռոլի Փառքի սրահում

16:47, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Radiohead եւ The Cure բրիտանական ռոք-խմբերը հաջորդ տարի կընդգրկվեն ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կազմակերպության կայքում:

Այդ պատվին կարժանան եւս երեք ռոք-խմբեր Մառախլապատ Ալբիոնից՝ The Zombies-ը, Def Leppard-ը եւ Roxy Music-ը: Ինչպես նաեւ երգչուհիներ Ջանեթ Ջեքսոնը եւ Սթիվի Նիքսը:

Հանդիսավոր արարողությունը պլանավորված Է մարտի 29-ին: Այն, ինչպես սպասվում Է, տեղի կունենա ՆյուՅորքի Barclays բրուքլինյան կենտրոնում:


© 2009 ARMENPRESS.am