Գիտնականները խմելաջրի համընդհանուր պակաս են կանխատեսել

13:48, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը կարող Է հանգեցնել անալի ջրի պակասի: Ավստրալացի փորձագետների հետազոտության արդյունքները հրապարակված են Phys.org.-ում, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:

Գիտնականներն օգտագործել են 43 հազար օդերեւութաբանական կայանների եւ ավելի քան հինգ հազար կոնկրետ կետերի տվյալները, որոնք հետեւել են 160 երկրներում գետերի վիճակին: Հետազոտողները հանգել են այն եզրակացությանը, որ կլիմայի փոփոխման պատճառով ավելանում Է տեղումների քանակը, սակայն գետերում ջրի մակարդակն իջնում Է: Պրոֆեսոր Աշիշա Շարման բացատրել Է, որ ջրի ավելցուկները չեն հայտնվում գետերում, այլ ներծծվում են չոր գետնի կողմից, որը կորցրել Է խոնավությունն օդի ավելացող ջերմաստիճանի պատճառով: Մասնագետները հայտնաբերել են, որ տեղումների մոտավորապես 64 տոկոսը մնում Է հողի մեջ: Նշվում Է, որ գետահոսերի ցամաքումը կարող Է բերել բերքի նվազման եւ բնակավայրերի ջրամատակարարման խնդիրներ առաջացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am