Դեկտեմբերի 15-ից հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

12:53, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


© 2009 ARMENPRESS.am