Բռնցքամարտիկները կմասնակցեն Խանտի-Մանսիյսկի մրցաշարին  

11:53, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մեկնարկող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 4 մարզիկ, բացառությամբ՝ Արման Դարչինյանի:


© 2009 ARMENPRESS.am