«Արսենալ»-ը հաղթել է «Ղարաբաղ»-ին. Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ

07:41, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում ընդգրկված «զինագործները» տուրի վերջին խաղում մրցեցին «Ղարաբաղի» հետ և գերազանցեցին 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը՝ 16-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների շարքում էր և այդպես էլ կխաղաց:

«Արսենալ»-ը խմբում գրավեց առաջին տեղը:

Խաղի ընթացող մարզադաշտ վազեց մի երկրպագու Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցներն հեռացրեցին երկրպագուին:


© 2009 ARMENPRESS.am