Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը դատապարտել Է Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը

16:53, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը վտանգ Է ներկայացնում, իսկ վերջերս բալիստիկ հրթիռի արձակումը չի կարելի գնահատել որպես սեփական անվտանգության ապահովման միջոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

«Մեծ Բրիտանիան պաշտպանում Է Իրանի հետ կնքված պատմական միջուկային գործարքը: Բայց իրանական հրթիռային ծրագրի շարունակվող զարգացումը սադրիչ Է եւ վտանգ Է ներկայացնում: Դեկտեմբերի 1-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումները եւ հետագա գործողությունները դուրս են եկել այն բանի շրջանակներից, ինչը կարող Է բացատրվել պաշտպանական միջոցառումներով»,- ասված Է Հանթի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի նախարարի կարծիքով՝ հրթիռի վերջին արձակումը եւ բոլոր նախորդները կատարվել են ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձեւի, որն Իրանին կոչ Է անում չձեռնարկել գործողություններ՝ կապված բալիստիկ հրթիռային համակարգերի զարգացման հետ, որոնք ունակ են կրելու միջուկային լիցքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



© 2009 ARMENPRESS.am