Վիետնամում 14 մարդ է զոհվել հեղեղումներից

11:27, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի կենտրոնական մասում 14 մարդ Է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումներից, եւս մեկն անհայտ կորած Է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է VnExpress առցանց թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Տեղատարափներն սկսվել են դեկտեմբերի 8-ին: Ինչպես հայտնել Է տարերային աղետների նախազգուշացման եւ դրանց հետեւանքների վերացման կոմիտեն, տարերքից առավել շատ տուժել Է Բինդինի նահանգը, որի վեց բնակիչներ հեղեղումների զոհ են դարձել: Իշխանությունների տվյալներով՝ արածաշրջանում տասնյակ հազարավոր տներ են ջրասույզ եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am