Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի ևս մեկ մրցաշրջան

16:10, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի մի ամբողջ մրցաշրջան:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյը վիրահատությունից հետո նոր-նոր է սկսել  իր առաջին մարզումները: Նա բավականին լուրջ վիրահատության ենթարկվեց: Սերգեյը դեռևս վերականգնվում է և այս մրցաշրջանում հաստատ մրցասպարեզ դուրս չի գա: Նրա հետագա մասնակցությունը դեռևս հարցականի տակ»,-շեշտեց նա:

Սերգեյ Միքայելյանը վիրահատության էր ենթարկվել Երևանի: Մարզիկը խնդիրներ ուներ ծնկի հետ:


© 2009 ARMENPRESS.am