Գերմանիայում շուրջ մեկ տոննա շոկոլադ Է հայտնվել փողոցում հրուշակեղենի ֆաբրիկայում վթարի պատճառով

14:50, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեռլ քաղաքի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի Ֆեդերալ Երկրամաս) օպերատիվ եւ կոմունալ ծառայությունները դեկտեմբերի 11-ին ստիպված են եղել օգտահանության ենթարկել փողոցներ լցված շուրջ մեկ տոննա շոկոլադը: Այս դեպքի մասին լրագրողներին պատմել են տեղի հրշեջ ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ պատահարի պատճառը եղել Է բնակավարում գտնվող հրուշակեղենի ֆաբրիկայում տեղի ունեցած վթարը: Պատահարի ստույգ պատճառն առայժմ պարզված չԷ: Նախ շոկոլադը լցվել Է ֆաբրիկայի տեխնիկական սրահները, իսկ հետո նաեւ հայտնվել Է երթեւեկելի մասում: Վթարի հետեւանքների վերացումը տեւել Է երկուսուկես ժամ: Այդ ամբողջ ժամանակ շոկոլադով լցված փողոցը փակ Է մնացել: Վնասի գումարը չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





© 2009 ARMENPRESS.am