Ստրասբուրգում հրաձգությունից 13 տուժածներից ութը ծանր վերքեր են ստացել

12:42, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում կատարված հարձակման հետտեւանքով տուժել Է 3 մարդ, երեք հոգի զոհվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է Գրանդ Էստ տարածաշրջանի պրեֆեկտը: «Նախնական տվյալներով՝ զոհվել Է երեք մարդ, ութ հոգի ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ»,- ասված Է պերեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել 12 վիրավորների մասին: Ինչպես արդեն տեղեկացվել Է, հրաձիգի անձը պարզված Է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am