Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկու արտադրամասի թույլատրել է վերսկսել աշխատանքը

12:26, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:


© 2009 ARMENPRESS.am