Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

19:13, 11 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թաիլանդի արքայադստեր, ինչպես նաև՝ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչների հետ։

© 2009 ARMENPRESS.am