Հայտնի են ֆուտբոլի Մ-21 հավաքականի մրցակիցները  

16:01, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների թիմը Եվրո-2021 թվականի որակավորման փուլում առաջին խմբում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am