Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

15:11, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը:

Նշվում է, որ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում Հայաստանի և Վենեսուելայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը,  զրույց է ունեցել դեսպանների հետ, նրանց հաջողություն մաղթել իրենց առաքելությունը իրակակացնելու հարցում:

Դեսպանների ընդունելությունը կազմակերպվել է ընդունված արարողակարգերին համապատասխան:

 


© 2009 ARMENPRESS.am