Առաջիկա քսան տարում աշխարհում ավիաուղեւորների թիվը կարող Է կրկնապատկվել

15:07, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2037 թվականն աշխարհում ավիաուղեւորների թիվը կարող Է կրկնապատկվել եւ կազմել 8,2 միլիարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA):

IATA-ն նորացրել Է առաջիկա քսան տարում ավիաճյուղի զարգացման՝ իր կանխատեսումը: Վերլուծաբանների կարծիքով՝ մոտավորապես երկու տասնամյակի ընթացքում ուղեւորային ավիափոխադրումների շուկան կաճի տարեկան միջին հաշվով 3,5 տոկոսով, ինչը կհանգեցնի հաճախորդների թվի կրկնապատկման եւ նոր աշխատատեղերի ստեղծման:

IATA-ի կանխատեսումներով՝ Չինաստանն աշխարհի խոշորագույն ավիացոն շուկայի դիրքից ԱՄՆ-ին դուրս կմղի 2020-ական թվականների կեսերին: Հնդկաստանը մինչեւ 2024 թվականը կզբաղեցնի երրորդ տեղը՝ առաջատարների եռյակից դուրս մղելով Մեծ Բրիտանիային:

IATA-ի սցենարի համաձայն՝ 2017 թվականից մինչեւ 2037 թվականը Չինաստանը կաճի մեկ միլիարդ նոր ուղեւորներով եւ դրանց թիվը կհասցնի 1,6 միլիարդի: ԱՄՆ-ը կստանա 481 միլիոն նոր ուղեւոր, եւ նրանց ընդհանուր թիվը կհասնի 1,3 միլիարդի: Հնդկաստանը կավելացնի 414 մլն նոր ուղեւորներ եւ իր ծավալները կհասցնի 572 միլիոնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am