Իրանի զինուժերը հաստատեցին բալիստիկ հրթիռի փորձարկումները

13:08, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել: Ինչպես դեկտեմբերի 11-ին հայտնել Է Fars գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Խաչիզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Վերջին մեր թեստային արձակումը կարեւոր նշաննակություն ուներ»,- ասել Է Խաչիզադեն: Նրա խոսքով՝ տարեկան Իրանն անցկացնում Է իր հրթիռների 40-50 թեստային արձակումներ: Նա նաեւ նշել Է, որ «իրանական հրթիռերի փորձարկմանը ամերիկյան իշխանությունների արձագանքը վկայում Է, որ նրանց համար այդ թեման շատ կարեւոր Է»:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել Է, որ Թեհրանը հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար որեւԷ մեկի թույլտվության կարիքը չունի: «Եթե մենք անհրաժեշտ համարենք մեր հրթիռների փորձարկումներ անցկացնել, մենք որեւԷ մեկից թույլտվություն չենք խնդրի: Մենք դա կանենք,- ասել Է Շեկարչին:- Իրանի ազգային շահերն են պայմանավորում հրթիռային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը»:

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող Է մի քան մարտագլխիկ կրել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am