«Փյունիկ»-ի ակադեմիայի սաները կվերապատրաստվեն Իսպանիայում  

10:23, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները հնարավորություն կստանան սովորելու Իսպանիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ» և «Լեգանես» ակումբների սեփականատերերը համագործակցության համաձայնագիր են կնքել, ըստ որի վերապատրաստման համար «Փյունիկի» ակադեմիայից ամեն տարի 6 լավագույն պատանի ֆուտբոլիստներ կմեկնեն սովորելու «Լեգանես»։

Փորձի փոխանակման շրջանակում «Փյունիկից» «Լեգանես» կգործուղվեն նաև մարզիչներ:

Վարվառա Հայրապետյան

 

 


© 2009 ARMENPRESS.am