Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները  

10:19, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ են մտնում A, B, C, D խմբերը: A խմբում «Բրյուգե»-ն տանը կընդունի «Ատլետիկո»-ին, «Մոնակո»-ն կխաղա Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: B խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն ուժերը կչափի «Տոտենհեմ»-ի հետ, իսկ «Ինտեր»-ի հակառակորդը կլինի ՊՍՎ-ն: C խմբում «Ցրվենա Զվեզդա»-ն սեփական հարկի տակ կխաղա ՊՍԺ-ի, «Լիվերպուլ»-ը` «Նապոլի»-ի հետ: D խմբից «Շալկե»-ն Գերմանիայում կխաղա Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի, իսկ «Գալաթասարայ»-ը Ստամբուլում` «Պորտու»-ի հետ:

Հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am