Փոմպեոն Չինաստանը համարել է ԱՄՆ-ի անվտանգության ամենամեծ սպառնալիքը

09:59, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն Է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը պետքարտուղարի հետ հարցազրույցի ընթացքում հարց Է տվել. «Արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ամենամեծ սպառնալիքն Է Արեւմուտքի համար, նույնիսկ ավելի լուրջ, քան Ռուսաստանը եւ Իրանը»:

«Չեմ կարծում, որ դրա շուրջ որեւԷ կասկած կա»,- պատասխանել Է ամերիկացի դիվանագետը: Նա ասել Է. «Հնգամյա, տասնամյա, 25-ամյա ժամկետում շնորհիվ միայն պարզ ժողովրդագրության ու հարստության, ինչպես նաեւ երկրի ներքին համակարգի,Չինաստանը լինելու Է ամենամեծ խնդիրը, որին Միացյալ Նահանգները կբախվի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am